19.03.2013|
00:19
Իրեն աշխարհի քաղաքացի անվանող Ժերար Դեպարդիեն Բելգիայի Նեշեն քաղաքի հեռուստատեսությամբ կայացած հարցազրույցում հայտարարել է, որ հայրենիքից հեռացել է, որովհետև Ֆրանսիան դարձել է «տխուր տեղ»: «Ֆրանսիացիները մինչև կոկորդը կուշտ են արդեն: Չկան ոչ գաղափարներ, ոչ համոզմունքներ: Կառավարությունը, կարծես թե, չգիտի ինչպես պիտի իր գործն անի»,-թախիծն աչքերում ասել է Ժերար Դեպարդիեն: